Monday, May 26, 2014

«Ես կարողանում եմ»

Կարողություն
աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Կարողանում եմ վերլուծություն անել ինչ-որ նյութի շուրջ, ճիշտ արտահայտել իմ մտքերը և կարծիքը:



Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Կարդացել եմ`Թումանյանի պատմվածքները. Օրինակ <<Գելը>>, <<Նեսոյի Քարաբաղնիսը>>, <<Գիքորը>> և այլն: Վիլյամ Սարոյանի <<Պինգ-պոնգ խաղացողները>>, <<Լոկոմատիվ 36>> և այլն: Նաև Պարույր Սևակի բանաստեղծությունները:



Անգլերեն
Կարողանում եմ տեքստեր ևպատմվածքներ կարդալ, հասկանալով և ընթացքում թարգմանություն կատարելով: Կարողանում եմ խոսել, երկխոսություններ կազմել և քննարկումններ կատարել տարբեր թեմաներով: Նաև կարողանում եմ գրել ակնարկներ և հոդվածներ:


Մաթեմատիկա
Ոչ կատարյալ, բայց տիրապետում եմ GeoGebra ծրագրին: Ավելի արագ եմ գտնում խնդիրների լուծումները ավելի լավ եմ հասկանում եռանկյունաչափական ֆունկցիաները, թվային ֆունկցիան և այլն: Դրան զուգընթաց ավելի լավ եմ տիրապետում համակարգչային որոշ ծրագրերի:



Պատմություն
Գիտեմ բոլոր Հայոց արքայատոհմերը, դրանց արքաներին և կառավարման թվերը: Կարողանում եմ դեպքերը դասավորել ըստ իրենց ժամանակագրությունների:



էկոլոգիա
Սովորել եմ պահել մաքրությունը, սովորել եմ էներգիայի ստացման տարբեր միջոցներ`արևից, ջրից, քամուց և ջերմաստիճանից: Նաև գիտեմ, թե ինչ է Հէկը, Ջէկը, Ջրեկը:



Արվեստ
Ծանոթացել եմ վերածննդի դարաշրջանի նկարիչների գործերի հետ ինչպիսին են`Լեոնարդո Դավինչին, Միքելանջելոն նաև Վանգոգի գործերի հետ:



Ակումբ
Ծրագրավորում-Սովորել եմ տարբեր նոր ծրագրեր`Notepad++ և սրել իմացած ծրագրերի կարողությունները: Նաև սովորել եմ համացանցային էջի դիզայն:



Ընտրությամբ դասընթացներ
Ֆրանսերեն-դեռ չեմ կարողանում վարժ խոսել, փորձում եմ կարդալ և թարգմանություններ կատարել:





Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչ կրթությամբ)
Լրացուցիչ կրթության չեմ հաճախում:



No comments:

Post a Comment