Tuesday, May 6, 2014

Վաչագան Գ Բարեպաշտ

Ներածություն
Տվյալ նյութում ներկայացված է Վաչագան Բարեպաշտի գործունեությունը, սահմանադրական կանոնները և Աղվենի եկեղեցական ժողովը, որը նախաձեռնված էր Վաչագան Գ Բարեպաշտի օրոք:

Վաչագան Գ Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Աղվանքի հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։

Եղել է Առանշահիկների տոհմից։ Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։

Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորչական և քարոզչական բուռն գործնեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։

Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը:

ԱՂՎԵՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ, կանոնադիր ժողով. գումարվել է V դարի վերջին կամ VI դարի սկզբին, Աղվանից արքա Վաչագան Գ Բարեպաշտի նախաձեռնությամբ, Պարտավից արևմուտք ընկած թագավորական ամառանոց Աղվենում: Իր բնույթով ժողովն աշխարհիկ-եկեղեցական էր, մասնակցել են 18 հոգևորականներ, ինչպես նաև Արցախի և Ուտիքի ավագանին, իշխաններ, ազատները:

Հրավիրման դրդապատճառը, ինչպես ասված է ընդունված կանոնների Առաջաբանում, բազմաթիվ հակառակություններն էին աշխարհականների և հոգևորականների, ազատների և շինականների միջև, նպատակը՝ ներգործության իրավական միջոցներով դրանք հարթելը:

Ժողովն ընդունել է 21 կանոն, որոնք հայտնի են որպես Վաչագան Աղվանից «արքայի կանոնախումբ» կամ «Սահմանադրություն կանոնական Վաչագան Աղվանից արքայի»: Կանոնները չափազանց մերձ են Աշտիշատի 356-ի ժողովի սահմանումներին:

Դրանցից հետևում է, որ մինչ այդ ազատներնիրենց դաստակերտներից վտարում էին երեցներին, նոր երեցներ կարգում, եկեղեցիներում սեղան կանգնեցնում, նշխարներ տեղադրում,Պատարագ մատուցում առանց եպիսկոպոսի հետ համաձայնեցնելու՝ յուրացնելով վերջինիս իշխանությունը (կանոն Ի, ԻԱ), կիրակի օրերին իրենց ծառաների հետ եկեղեցի չէին գնում (կանոն ԺԹ), հանգուցյալի հոգեբաժինը չէին հանձնում եկեղեցուն (կանոն Գ), հանգուցյալի հիշատակին նվիրված Պատարագ չէին կատարում (կանոն Ե), շարունակում էին ապրել հեթանոսաբար. ամուսնանում էին մերձավոր ազգականների հետ, կին առնում առանց պսակի և օրհնության, առանց հիմնավոր պատճառի կնոջից ամուսնալուծվում (կանոն Ժ, ԺԱ) և այլն:

Անձնական կարծիք

Իմ կարծիքով Վաչագան բարեպաշտը եղել է միակ թագավորը, որը իր ժողովրդի կարծիքը հաշվի է առել: Նա կառավարել է այն շրջանում, երբ կար կրոնական մեծ պայքար: Նա մի քանի տարվա ընթացքում կարողացավ համախմբել տարբեր խմբերի մարդկանց և կարողացավ ենթարկել իրեն:

Օգտվել եմ -  http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6_%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF
http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_aghveni_yekeghatsakan_zhoghov

No comments:

Post a Comment