Friday, March 28, 2014

Հին Հունաստանի Թատրոն

Թատրոնը արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։







Անտիկ դարաշրջանի թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներչկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։

















Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված», «Էլեկտրա», «Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։

Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։

No comments:

Post a Comment