Կանայք հաճախ պատկերվում են, որպես թույլ և էմոցիոնալ էակներ: Կարդալով
Չարենցի <<Հին Նավզիկեն>> պոեմը, պատկերացնում եմ նրա երազանքի կնոջը:
Համեմատելով մյուս բանաստեղծների հետ`օրինակ Տերյանի, Չարենցի կնոջ կերպարը չափազանց
գեղեցիկ է, երկրային: Իմ կարծիքով Չարենցը փորձել է նկարագրել բոլոր կանանց մի կերպարի
մեջ: Ես կարծում եմ, որ ամեն մի կնոջ մեջ ապրում են այս կերպարները, սակայն նրանք կարող
են չիմանալ դրա մասին: Այդ կերպարը կարող է մի օր հանկարծ արթնանալ քո մեջ և դու էլ
զարմացած մնաս: Չարենցը իր պոեմում նաև ցույց է տալիս տղամարդու երազանքները, նա կարող
է ցանկանալ մի համեստ կամ խորամանկ կնոջ:
No comments:
Post a Comment