Արալյան ծովի մակարդակի իջեցումը էկոլոգիական, կենսաբանական, հողային, կլիմայական, սոցիալական խնդիրների ինտեգրացիա է: Լճի չորացումից հետո, տեղում առաջացավ Արալկում անապատը:
Արալյան ծովը մինչև չորանալը եղել է աշխարհում չորրորդ ամենամեծ լիճը (Կասպից ծով, Մեծ լճեր(Հյուսիսային Ամերիկա), Վիկտորիա լիճ(Աֆրիկա) ): Արալյան ծովի դեգրադացիան սկսվեց 1960 թվականից, ԽՍՀՄ –ը անխնա կերպով օգտագործում էր Ամուրդարյա և Սիրդարյա գետերի ջրերը` ոռոգելով բամբակի եւ բրնձի դաշտերը Ուզբեկստանում եւ հարավային Ղազախստանում: Արդյունքում, ծովը զգալիորեն նահանջել էր իր ափից և հիմքը ծածկված ծովի աղերով և թունաքիմիկատներով բարձրանում էր վեր:
Արալյան ծովը գոլորշիացման հետևանքով արդեն կորցրել է շուրջ 1000 կմ ³ ջուր. 1989 թվականին, ծովը բաժանվել էր երկու առանձին ջրամբարների – Հյուսիսային (փոքր) և Հարավային (մեծ) Արալյան ծով: 2003 թ – ին Արալյան ծովի մակերևույթի մակերեսը կազմում էր սկզբնական վիճակի մոտ մեկ քառորդը, իսկ գումարը ջրի մոտ 10%:
Տուժել է Արալի լանդշաֆտը, մակերեսը կրճատվել է 18 հազար հեկտար: Վերացել է ավելի քան 178 տեսակ ֆաունայից, 38 ֆլորայից: Աղետի հետեւանքով զգալի վնաս է բնակչությանը: Ծովի իջեցումը բերեց նրան, որ այլևս նավեր չէին կարող լողալ այնտեղ ու նավահանգիստը փակվեց, փակվեցին նաև մեծաթիվ աշխատատեղեր, այդ տարածքում մեծացավ գործազրկությունը: Այստեղ մանկական մահացության մակարդակը ԱՊՀ երկրների թվում ամենաբարձրն է, նաև մայրական մահացությունը համարվում է ամենաբարձրն է:
Այս օրինակը ապացուցում է այն փաստը, որ մարդիկ անխնայողաբար են օգտագործում բոլոր օգտակար, անօգտակար ռեսուրսները և որի հետևանքով կարելի է ասել, որ մեր մոլորակը տգեղանում է:
Այս օրինակը ապացուցում է այն փաստը, որ մարդիկ անխնայողաբար են օգտագործում բոլոր օգտակար, անօգտակար ռեսուրսները և որի հետևանքով կարելի է ասել, որ մեր մոլորակը տգեղանում է:
No comments:
Post a Comment