Monday, November 25, 2013

Սիրո բազմաթիվ իմաստներ

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:

Ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի ընտրել իմ ընտանիքի անդամներից ինչ-որ մեկին և ասել, որ ամենաշատը ես նրան եմ սիրում և այդ պատճառով ես չեմ պատասխանի այս հարցին:

- Բարեկամների՞դ:
Իմ կարծիքով բարեկամները հենց այն մարդիկ են ում դու սիրում, հարգում և ընդոնում ես, այսպիսով կարող եմ ասել, որ բարեկամներին անհնար է չսիրել:

- Հայրենի՞քդ:

Հայրենիքը դա միայն մարդու ցննդավայրը կամ ներկայումս ապրուստի տեղը չէ: ԵՍ կարծում եմ, որ հայրենիք կարելի է անվանել նաև մեր օջախները, որովհետև քո օջախում քեզ միշտ շրջապատոմ են քո հարազատները, ովքեր ժպիտով են դիմավորում ամեն մի լուրը լինի դա լավ կամ վատ:

- Գեղեցի՞կը:


Ես ունեմ <<գեղեցիկ>> բառի իմ պատկերացում: Գեղեցիկ կարող է լինել հենց մարդը նրա ներքինով կամ արտաքինով ինչպես նաև որոշ իրեր: Դու կարող ես ինչ-որ մի իր ձեռք բերել միայն այն պատճառով, որ այն գեղեցիկ է արտաքինով, բայց դու նաև կարող ես ձեռք բերել այնպիսի մի իր, որը չունի արտաքին գեղեցկություն, բայց ունի ներքին օրինակ`հին պապիրոսները, նրանք այդքանել լավ չեն պահպանվել, բայց նրանց մեջի գրվածը անգին է:

- Ոսկի՞ն:

Ոսկին դա սովորական մետաղ է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են իրականացնել իրենց երազանքները կամ նպատակները, ոսկին մեծ դեր է խաղում մարդու կյանքի մեջ: Ճիշտն ասած ես էլ եմ երազում անչափ ոսկի ոնենամ, որպիսզի հասնեմ նրան, ինչին որ ուզում եմ:

-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:

Սիրում եմ կյանքը քանի, որ առանց կյանքի անհնար է ապրել:

No comments:

Post a Comment