Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» 5-րդ դասարանից և, ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս այս դպրոցի դասացուցակը և որոշ դասեր՝ օրինակ`ռազմագիտությունը: ՈՒրիշ դպրոցներում 7-րդ դասարանից երեխաները սովորում են ռազմագիտություն, իսկ ես հիմա 10-րդ դասարան եմ, բայց մինչ օրս չեմ անցնում այդ առարկան: Կան և լավ կողմեր. օրինակ` արվեստի պատմությունը ես շատ եմ սիրում, ինձ համար այդ առարկան ասես աստվածային լինի: Սիրում եմ պատմվածքները հին ժողովուրդների արվեստների մասին: Ես կուզենայի դպրոցում փոփոխել երկար դասամիջոցի ժամը, որովհետև ինձ չի բավականացնում 25 րոպեն, որովհետև մինչև դասավանդողներն ավարտում են իրենց խոսակցությունը, արդեն 15 րոպե անցնում է, իսկ մինչև ես «Թագուհի» խանութ եմ հասնում, դասերը արդեն սկսում են:
Մնացականյան Գեորգի, 10-3
Մնացականյան Գեորգի, 10-3
No comments:
Post a Comment