Կյանքն առանց արգելքների կնմանվի մարտադաշտի, որտեղ հաղթում է ամենաուժեղը: Ես ինձ չեմ պատկերացնում կյանք, որտեղ կարելի է իրար սպանել և ոչ մի պատիժ չստանալ դրա համար: Այդպիսի կյանքն անվանում են <<քաոս>>, որտեղ մարդիկ անում են այն, ինչ-որ կկամենան: Իմ կարծիքով առանց արգելքների մարդկությունը չէր հասնի այժմյան մակարդակին: Մարդիկ էլի կարող են անել այն, ինչ ուզում են, բայց ողջամտության շրջանակներում: Որոշ արգելքներ եղել են միշտ, իսկ մնացածները ստեղծել է մարդը, որպիսզի բոլորն ունենան հավասար իրավունք ամեն ինչի վրա: Կյանքն լի է դժվար փորձություններով, կյանքը խաղ է, որը ստիպում է մարդկանց դիմել անխելք քայլերի: Կյանքը ծով է, որտեղ կամ լողում են կամ խեղտվում:
No comments:
Post a Comment