Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավռ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի։
Գազը նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է ։ Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից, միատիպ ատոմներից կազմվածտարրական մոլեկուլներից, կամ զանազան ատոմներից կազմված միացության մոլեկուլներից։ Գազի խառնուրդը պարունակում է զանազան մաքուր գազեր այնպես, ինչպես օդը: Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձին մասնիկները ընդարձակորեն տարանջատված են։ Այդ տարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելի մարդուհամար։
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով
Մարդիկ աննդմեջ սպառում են այս ռեսուռսները, բայց կգա մի օր երբ այս ռեսուրսները բոլորովին կսպառվեն: Արդեն ուշ է խնայողաբար վարվել այս ռեսուրսների հետ, քանի որ մարդիկ սովորել են միշտ գազ կամ նավթ ունենալ և եթե իրենց զրկեն դրանից մարդիկ կսկսեն իրար սպանել այդ ռեսուրսները ստանալու համար:
No comments:
Post a Comment