Tuesday, November 5, 2013

Աղետներ

Աղետ -պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:

Աղետները կարելի է դասակարգել հետևյալ կերպ

  1. Տիեզերական մարմինների աղետներ-աստղերի պայթյուններ(Բախում տիեզերական մարմնի հետ)
  2. Երկրոլորտի աղետներ-գլոբալ աղետներ(Արևի ակտիվության բարձրացում)

  • երկրակեղևում-հրաբուղների ժայթքում(Հրաբխային ակտիվություն)
  • ջրոլորտում-ցունամի, ջրհեղեղ(Երկրակեղևի սալերի շարժ)
  • մթնոլորտում-օզոնային անցք(Շրջակա միջավայրի աղտոտում)
Էկոլոգիական աղետ են անվանում բնական համակարգերի անդառնալի փոփոխությունը, որի պատճառն է կենդանի որգանիզմների ոչնչացումը: Աղետի տեսակը կարող է լինել լոկալ և գլոբալ: Լոկալ  էկոլոգիական    աղետը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման: Գլոբալ   էկոլագիական   աղետը հիպոթետիկ իրադարձություն է, որը հնարավոր է էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների կամ ազդեցությունների սերիայի թույլատրելի մակարդակի գերազանցման դեպքում:

No comments:

Post a Comment