Ներածություն
Տվյալ նյութում ներկայացված է հայկական մշակույթը V-VII-րդ դարերում: Այս նյութում ներկայացված է հայկական պատմագրության մեծ զարգացումը: Այդ դարերում նաև զարգացում է ապրում հոգևոր գրականությունը:
Հայաստանի յուրահատկությունը բաղկացած է երեք հատկանիշներից: Դրանք են` լեռնային բնության անկրկնելի գեղեցկությունը, հնագույն քրիստոնեական ժառանգությունը, որը Հայաստանը ընդունել է առաջիններից մեկը աշխարհում և նրա յուրահատուկ ազգային կուլտուրան: Դա Հայաստանի գլխավոր հարստությունն է, որը նա կարողացել է պահպանել իր ամբողջ դրամատիկ պատմության ընթացքում: Մ. թ. ա. VI դարից սկսած հին Հայաստանում զարգացել է լեզվական, իսկ IV դարասկզբից հայկական քրիստոնեական ճարտարագիտությունը:

V-VI դարերում են ստեղծվել առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են եղել` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Յոհան Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին և ուրիշներ:
VI-րդ դարի ամենանշանավոր պատմական աշխատությունը համարվում է Աթանաս Տարոնեցու «Պատմագրությունը»: Պետրոս Սյունեցին զարգացնում է եկեղեցական պոեզիայի ավանդույթները: Հենց այդ դարաշրջանում էր ապրում խոշոր վաղմիջնադարյան հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթը, ում ստեղծագործությունները հռետորական արվեստի լավագույն նմուշներից են:
VII-րդ դարը դառնում է հայ պատմագրության նոր դարաշրջանը: Ստեղծվում է Սեբեոսի պատմական հիմնական աշխատությունը` «Հերակլ կայսրի պատմությունները», Հովհան Մամիկոնյանը գրում է «Տարոնի պատմությունը»: Այս աշխատությունները պատմական կարևոր աղբյուրներ են ոչ միայն Հայաստանի պատմության համար: Ուշագրավ է նաև այն փաստը, որ առաջինը Սեբեոսի մոտ է առաջանում Խոսրովի և Շիրինի մասին սյուժեն:
Զարգանում է նաև գեղարվեստական գրականությունը: VI-VII դ.դ. Վրթանես Քերթողը գրում է «Պատկերամարտության մասին» գիտական շարադրությունը: VII-րդ դարում է ապրելԱնանիա Շիրակացին, ով գիտության ու փիլիսոփայության տարբեր ոլորտներումբազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:
Անձնական
կարծիքս
Մենք
մինչ օրս լսում և երգում ենք մեծ հեղինակների հոգևոր երգերը, որոնց միջոցով մենք արտահայտում
ենք մեր շնորհակալությունը և գովանքը Աստծուն: Իմ կարծիքով այդ ամենը անհնարին կլիներ
առանց Մաշտոցի, Սահակ Պարթևի և այլ մեծ հեղինակների:
Նյութը պատրաստեց Մնացականյան Գեորգին 10-3դ.
Օգտվել եմ-http://gharaxanyan.blogspot.com/2012/09/v-ix.html
Օգտվել եմ-http://gharaxanyan.blogspot.com/2012/09/v-ix.html
No comments:
Post a Comment