Ջրային ռեսուրսները կազմված են կայուն (օվկիանոսներ, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, լճեր, հողի խոնավություն, գետեր, մթնոլորտային գոլորշիներ) և դինամիկ (ջրի շրջապտույտի ընթացքում անընդհատ վերականգնվող) պաշարներից:
Երկրագնդի ջրոլորտի ընդհանուր ծավալը կազմում է 1,4 մլրդ կմ
խորանարդ, որի պաշարները նկատելիորեն քիչ են: Քաղցրահամ ջրի մեծ մասը Անտարկտիդայի, Գրելանդիայի, Արկտիկայի լեռնային սառցադաշտերն են, որոնք առայժմ մատչելի չեն օգտագործման համար:
Ցամաքի մակերեսի մոտ 60%-ը բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր չունի: Մարդկության քառորդ մասը ջրի պակաս է զգում, իսկ ավելի քան 500 մլն մարդ
տառապում է և՛ ջրի պակասից, և՛ խմելու ջրի
որակից:
Այդ անորակ ջրերը աղիքային հիվանդությունների տարածման պատճառ են դառնում:
Ջրոլորտի հիմնական պաշարները՝ օվկիանոսի ջրերը, պիտանի չեն ո՛չ խմելու, ո՛չ էլ տեխնիկական նպատակների համար:
Քաղցրահամ ջրի առավել մատչելի պաշարները երկրագնդի վրա բաշխված են անհավասարաչափ: Օրինակ՝ Աֆրիկայում բնակչության միայն 10%-ն
է ապահովված մշտական ջրամատակարարմամբ, իսկ Եվրոպայում՝ 95%-ից ավելին:
Խմելու ջրի խնդիրը առանձնապես հրատապ է արևադարձային երկրներում: Մոտ 50 մլն աֆրիկացի օգտագործում է
առողջապահական չափանիշներին չհամապատասխանող խմելու ջուր:
Քաղցրահամ ջրի պաշարներն աստիճանաբար պակասում են: Ընդ որում՝ ջրի քաղցը սպառնում է ոչ միայն չորային շրջաններին, այլև ջրային ռեսուրսներով ապահովված երկրներին ու տարածաշրջաններին: Դա պայմանավորված է ոչ միայն քաղցրահամ ջրի օգտագործման չափերի, այլև ջրոլորտի աղտոտվածության ծավալների ավելացմամբ:
Իմ կարծիքը
Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այն, որ ամեն մի երկրում գոնե երկու շիշ մաքուր ջուր տան ամեն մի մարդու իհարկե անվճար և կան ցեղեր ովքեր նույնպես մաքուր ջրի կարիք ունեն, նրանց համար կարելի է մի մեքենայով ամեն օր ջուր փոխանցել, որպիսզի նրանք չտառապեն տարբեր հիվանդություններով, որոնց առաջացման պատճառն է կեխտոտ ջուրը: Իմանալով, որ կան այնպիսի մարդիկ ովքեր կարիք ունեն ջրի և չեն կարող ստանալ այն իմ մոտ այդպիսի մտքեր են առաջանում:
No comments:
Post a Comment