Իմ կարծիքով հաղթանակը մարդու երջանկության մեջ գլխավոր դերն է խաղում, որովհետև մարդը երջանիկ է լինում միայն այն դեպքում, երբ իր ուզածին է հասնում, իսկ դա արդեն ինչ-որչափով հաղթանակ է: Իսկ պարտություն ասելով՝ պատկերացնում եմ մի մարդու, որը տխրում է ինչ-որ մի պարտության պատճառով: Բայց դե պետք չէ տխրել, ինչպես ասվում էֆիլմերում, միշտ էլ երկրորդ հնարավորություն կա:Իմ կարծիքով արժանապատվորեն պարտվել կարելի է միայն այն ժամանակ, երբ դու փորձես ուղղել քո սխալները: Երբ մարդհաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝«նորմալ» իրադրություն։
Տեքստի միտքը այն է, որ եթե դու ինչ-որ մի բանում պարտվում ես, պետք չէ գլխուդ կախ գցես ու ման գաս, այլ պետք է փորցես ուղղել քո սխալները, ինչը պատճառ է դարձել քոպարտությանը, իսկ եթե դու հաղթանակ ես տարել, ուրեմն պետք է ուրիշ մի բանի վրա նշան բռնես և փորձես նրան հասնել:
No comments:
Post a Comment