Tuesday, April 1, 2014

Ճառագայթում

Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է: Ճառագայթման էներգիայի որոշ տեսակներ, օրինակ՝ ռադիոազդանշաններն ու լույսը, տարածության մեջ տեղաշարժվում են ալիքներով:







Ճառագայթները լինում են հիմնականում 7 տեսակ.






1.Իոնացնող ճառագայթներ
2.Տեսանելի լույս
3.Ինֆրակարմիր ճառագայթներ
4.Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
5.Ռենտգենյան ճառագայթներ
6.Գամմա ճառագայթներ
7.Ռադիո ալիքներ

Այս բոլորը միմյանցից տարբերվում են իրենց ալիքի երկարությամբ և տատանումների հաճախականությամբ:


Ճառագայթման այլ տեսակներ մանրագույն մասնիկներ են, որոնք վիթխարի արագություններով դուրս են ժայթքում ատոմից: Ողջ Տիեզերքում տարածվող տիեզերական ճառագայթները բաղկացած են այդպիսի մանրագույն մասնիկներից:

Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը:

Երկրի ընդերքում գտնվող ճառագայթաակտիվ նյութերը մշտապես արձակում են ոչ մեծ քանակներով միջուկային ճառագայթում: Այս երևույթը կոչվում է ֆոնային ճառագայթում: Որպես կանոն՝ այն ոչ մի վնաս չի հասցնում մարդկանց: Սակայն ճառագայթման մեծ քանակությունը կարող է վտանգավոր լինել: Օրինակ՝ բնական ճառագայթաակտիվ ռադոն գազը որոշ վայրերում դուրս է թափանցում Երկրի ընդերքից և երբեմն կուտակվում է բնակարաններում: Այդպիսի դեպքերում այդ գազի կուտակումներից ազատվելու համար հարկ է լինում գործի դնել հատուկ պոմպեր:
Ճառագայթումից խուսափելու նպատակով միջուկային էներգիական կայանքներում (ատոմակայաններում և այլուր) ճառագայթաակտիվ նյութերը շրջափակում են բետոնե հաստ պատերով: Եթե այդպիսի կայանքում լուրջ վթար տեղի ունենա, ապա ճառագայթաակտիվ գազն ու փոշին կթափանցեն շրջակա միջավայր և կաղտոտեն խմելու ջրի ու սննդի պաշարները: Այդ ճանապարհով տարածված ճառագայթումը կարող է քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ նույնիսկ բազմաթիվ տարիներ անց:

                        Ճառագայթաբուժություն



Ճառագայթաբուժությունը իրագործվում է բուժիչ նպատակներով` չարորակ ներագոյացությունների բուժման համար:
Ճառագայթաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս իոնացնող ճառագայթների առավելագույն չափաքանակները կենտրոնացնել ախտաբաական օջախում և նվազագույնի հասցնել առողջ հյուսվածքների ճառագայթահարումը, որն իր հերթին նպաստում է դրանց լիարժեք վերականգմանը:





Կարծիք
Այս ամենին նայելով ես կարող եմ ասել, որ բոլոր ատոմակայանները պետք է փակել, քանի որ մարդկանց և ջրջակա միջավայրին խիստ վտանգ է սպառնում: Բոլորնել գիտեն Չեռնոբիլի պատմությունը, և եթե ինչ-թր մի ատոմակայան կրկին վթարի ենթարկվի, դա ահռելի հետևանքներ կունենա մեր մոլորակի վրա ու հենց դրա պատճառով ես առաջարկում եմ բոլոր այդ ճառագայթման հետազոտությունները, փորցերը ուղղել դեպի բժշկական կենցաղ:

Օգտվել եմ-

No comments:

Post a Comment