Thursday, March 21, 2013



Կենաց Ծառը


Կենաց Ծառ, առասպելական բույս դրախտում (երկնքում) աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար:
Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:
Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք:
Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.
Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:


Աղբյուրը-http://blognews.am/arm/news/35074/kenac-tsari-pashtamunqy-hayoc-ev-hin-arevelqi-zhoxovurdneri-patkeracumnerum.html

Tuesday, February 5, 2013


Принципы жизни

Мне 13 лет и за это короткое время я успел понять о некоторых принципах жизни – о честности, порядочности, дружбе и отношениях между людьми. Нужно быть честным и порядочным человеком, чтобы люди смогли довериться тебе, нужно дружить не по расчету, а просто быть настоящим другом, быть рядом в трудную минуту, не искать во всем выгоду и не быть подлизой. Добиваться всего своим трудом, чтобы шагать с гордо поднятой головой. Я хотел бы в будущем не быть обузой в своей семье, самостоятельно зарабатывать и содержать свою семью. Я считаю, что это является одним из главных принципов жизни мужчины. Также одним из моих принципов жизни – не унижать и не оскорблять никого понапрасну. В будущем я надеюсь, что мои принципы не изменится, но повзрослев и набравшись жизненного опыта приобрету больше знаний и понятий о принципах жизни.

Мнацаканян Георгий


Գ. Բաշինջաղյան Արարատ: Մեկնաբանություն

Գ. Բաշինջաղյան <<Արարատ>>(1912)թ.

Ինձ դուր եկավ Գ.Բաշինջաղյանի <<Արարատ>> բնանպատկերը, որովհետև այն ինձ հիշեցնում է հայաստանը: Արարատը հիշեցնում է, Թուրքերի կողմից Հայերի ջարդը, իսկ այս Արարատյան դաշտավայրին նայելով ես հասկանում եմ, որ Հայերը ջանասիրաբար աշխատել են և մինչև հիմա աշխատում են:

Thursday, January 31, 2013

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 11886 - դեկտեմբեր 211955հայպետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր; Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։

Կրթությունը


Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

Զինվորական գործունեությունը


Բալկաններ



1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերըԹուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայիազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմ


Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար  Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում էՆիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորումվարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

Friday, January 25, 2013

Ես համամիտ եմ Վահան Տերյանի խոսքերի հետ: Նա ասում էր, որ մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն) և ոչմիբան չի փոխվել: Մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա: Ինձ շատ դուր եկան այս տողերը, քանի որ նրանք ճշմարիտ են և այսպես ասած հոգու մեջ մտնող: Տերյանը այս վեպը գրել էր շատ վաղուց, բայց իր խոսքերը մինչ օրս անգերազանցելի և իմաստուն են: Ես հպարտանում եմ նրանով, որ Հայաստանը ունի այնպիսի գրող ինչպիսին է Վահան Տերյանը:



Վասիլի Կանդինսկի¨
    Վասիլի Կանդինսկին ծնվել է դեկտեմբերի16-ին 1866թ, Մոսկվայում, մահացել է դեկտեմբերի 13-ին 1944թ, Նոյի-Սյուր-Սենում, (Ֆրանսիա):Ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից։ Կանդինսկու հայրական ընտանիքը սիբիրից էր։ Իսկ մորական ընտանիքը Մոսկվայից էր։ Կանդինսկու առաջին մտադրությունը երաժիշտ դառնալն էր։ Բայց 20 տարեկանում ընդունվում է Մոսկվայի համալսարան` ուսանելու իրավունք և տնտեսագիտություն։ Այդ ընթացքում առաջին անգամ շփվում է հին ռուսկան արվեստի հետ։                            1895-ին, քսանինը տարեկանում Կանդինսկին առաին անգամ տեսնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա կյանքում։ Նա թողնում է իրավաբանի մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն, նկարչություն ուսանելու։ Մյունխենի ակադեմիայում Կանդինսկի աշակերում է Ֆրանց Ֆոն Շտուկին։Վասիլի Կանդինսկին 1893 թ-ին ավար­տել է Մոսկվայի տնտեսագիտության և իրավունքի համալսարանի իրա­վաբանության ֆակուլտետը: Կանդինսկին նկարել է 30 տարեկանից: 1896–1914 թթ-ին ապրել է Գերմանիայում:                                           1901 թ-ին Կանդինսկին հիմնել է «Ֆալանգ» գեղարվեստական հաստատությունը, նաև  դպրոց, որտեղ դասավանդել է: 1900 թ-ից մասնակցել է մոսկո­վյան նկարիչնե­րի խմբակցության «Բուբնովի վալետ» գեղարվեստական հաստատության ցուցահանդեսներին:Կանդինսկին մշակել է գեղանկարչության մեջ գույնի ռիթմիկ օգտագործման նորարարական սկզբունքներ, որոնք աստիճանաբար դուրս են մղել իրական կյանքի ճշմարիտ պատկերները: Նրա գեղարվեստական որոնումները հանգել են «մաքուր» գեղանկարչությանը, «ոգու ինքնաարտահայտմանն ու ինքնազարգացմանը»:                                1911 թ-ին մի շարք էքսպրեսիոնիստ նկա­րիչների հետ Կանդինսկին Մյունխենում ստեղծել է «Կապույտ հեծյալ»  խմբավորումը, բացել իր առաջին ցուցահանդեսը: 1914 թ-ին նկարիչը վերադարձել է Մոսկվա, ստեղծել ռեալիստական և կիսաաբստրակտ գոր­ծեր, հիմնականում՝ բնանկարներ: Կանդինսկին Պետրոգրադի գեղանկարչական մշակույթի թանգարանի և Մոսկվայի գեղարվեստական մշակույթի ինստիտուտի հիմնադիրներից էր,  Ռուսաստանի գեղարվեստական գիտությունների ակադեմիայի փոխնախագահը:                                         1921 թ-ին նկարիչը կրկին ապրել է Գերմանիայում. դասավանդել է «Բաուհաուզ» դպրոցում, մասնակցել է ռուսական արվեստի առաջին ցուցահանդեսին: 1920-ական թվականներին Կանդինսկին աբստ­րակտ արվեստի հանրաճանաչ նկարիչներից էր: 1933 թ-ից, երբ իշխանության գլուխ են ան­ցել նացիոնալ-սոցիալիստները Կանդինսկին հաստատվել է Փարիզում: Վեր­ջին շրջա­նի լավագույն աշխատանքներից են՝ «Կոմպոզիցիա IX», «Երկնակապույտ», «Տարբեր եղելություններ», «Վերջին աքվարելը» և այլն:

Wednesday, January 23, 2013

Համակարգչի ստեղծումը




Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան
Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:
Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչըIBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը:
IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:
 —Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների....