Վասիլի Կանդինսկի¨
Վասիլի Կանդինսկին ծնվել է դեկտեմբերի16-ին 1866թ, Մոսկվայում, մահացել է դեկտեմբերի 13-ին 1944թ, Նոյի-Սյուր-Սենում, (Ֆրանսիա):Ռուս նկարիչ, գրաֆիկ,
արվեստի տեսաբան, Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից։ Կանդինսկու հայրական
ընտանիքը սիբիրից էր։ Իսկ մորական ընտանիքը Մոսկվայից էր։ Կանդինսկու առաջին
մտադրությունը երաժիշտ դառնալն էր։ Բայց 20 տարեկանում ընդունվում է Մոսկվայի
համալսարան` ուսանելու իրավունք և տնտեսագիտություն։ Այդ ընթացքում առաջին անգամ
շփվում է հին ռուսկան արվեստի հետ։ 1895-ին, քսանինը տարեկանում Կանդինսկին առաին անգամ տեսնում
է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա
կյանքում։ Նա թողնում է իրավաբանի
մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն, նկարչություն ուսանելու։ Մյունխենի
ակադեմիայում Կանդինսկի աշակերում է Ֆրանց Ֆոն Շտուկին։Վասիլի Կանդինսկին
1893 թ-ին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության և իրավունքի համալսարանի
իրավաբանության ֆակուլտետը: Կանդինսկին նկարել է 30 տարեկանից: 1896–1914 թթ-ին
ապրել է Գերմանիայում: 1901 թ-ին Կանդինսկին հիմնել է «Ֆալանգ» գեղարվեստական
հաստատությունը, նաև դպրոց, որտեղ դասավանդել է: 1900 թ-ից մասնակցել է
մոսկովյան նկարիչների խմբակցության «Բուբնովի վալետ» գեղարվեստական հաստատության
ցուցահանդեսներին:Կանդինսկին մշակել է գեղանկարչության մեջ գույնի ռիթմիկ
օգտագործման նորարարական սկզբունքներ, որոնք աստիճանաբար դուրս են մղել իրական
կյանքի ճշմարիտ պատկերները: Նրա գեղարվեստական որոնումները հանգել են «մաքուր»
գեղանկարչությանը, «ոգու ինքնաարտահայտմանն ու ինքնազարգացմանը»: 1911 թ-ին մի շարք էքսպրեսիոնիստ նկարիչների հետ Կանդինսկին
Մյունխենում ստեղծել է «Կապույտ հեծյալ» խմբավորումը, բացել իր առաջին
ցուցահանդեսը: 1914 թ-ին նկարիչը վերադարձել է Մոսկվա, ստեղծել ռեալիստական և
կիսաաբստրակտ գործեր, հիմնականում՝ բնանկարներ: Կանդինսկին Պետրոգրադի
գեղանկարչական մշակույթի թանգարանի և Մոսկվայի գեղարվեստական մշակույթի ինստիտուտի
հիմնադիրներից էր, Ռուսաստանի գեղարվեստական գիտությունների ակադեմիայի
փոխնախագահը: 1921 թ-ին նկարիչը կրկին ապրել է Գերմանիայում. դասավանդել է
«Բաուհաուզ» դպրոցում, մասնակցել է ռուսական արվեստի առաջին ցուցահանդեսին:
1920-ական թվականներին Կանդինսկին աբստրակտ արվեստի հանրաճանաչ նկարիչներից էր:
1933 թ-ից, երբ իշխանության գլուխ են անցել նացիոնալ-սոցիալիստները Կանդինսկին
հաստատվել է Փարիզում: Վերջին շրջանի լավագույն աշխատանքներից են՝ «Կոմպոզիցիա IX», «Երկնակապույտ»,
«Տարբեր եղելություններ», «Վերջին աքվարելը» և այլն:
No comments:
Post a Comment