Համակարգչի ստեղծումը
Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:
Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:
Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը:
IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:
Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների....
No comments:
Post a Comment