Tuesday, November 5, 2013

Աղետներ

Աղետ -պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:

Աղետները կարելի է դասակարգել հետևյալ կերպ

  1. Տիեզերական մարմինների աղետներ-աստղերի պայթյուններ(Բախում տիեզերական մարմնի հետ)
  2. Երկրոլորտի աղետներ-գլոբալ աղետներ(Արևի ակտիվության բարձրացում)

  • երկրակեղևում-հրաբուղների ժայթքում(Հրաբխային ակտիվություն)
  • ջրոլորտում-ցունամի, ջրհեղեղ(Երկրակեղևի սալերի շարժ)
  • մթնոլորտում-օզոնային անցք(Շրջակա միջավայրի աղտոտում)
Էկոլոգիական աղետ են անվանում բնական համակարգերի անդառնալի փոփոխությունը, որի պատճառն է կենդանի որգանիզմների ոչնչացումը: Աղետի տեսակը կարող է լինել լոկալ և գլոբալ: Լոկալ  էկոլոգիական    աղետը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման: Գլոբալ   էկոլագիական   աղետը հիպոթետիկ իրադարձություն է, որը հնարավոր է էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների կամ ազդեցությունների սերիայի թույլատրելի մակարդակի գերազանցման դեպքում:

Monday, November 4, 2013

Փոքրիկ Էսսե

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» 5-րդ դասարանից և, ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս այս դպրոցի դասացուցակը և որոշ դասեր՝ օրինակ`ռազմագիտությունը: ՈՒրիշ դպրոցներում 7-րդ դասարանից երեխաները սովորում են ռազմագիտություն, իսկ ես հիմա 10-րդ դասարան եմ, բայց մինչ օրս չեմ անցնում այդ առարկան: Կան և լավ կողմեր. օրինակ` արվեստի պատմությունը ես շատ եմ սիրում, ինձ համար այդ առարկան ասես աստվածային լինի: Սիրում եմ պատմվածքները հին ժողովուրդների արվեստների մասին: Ես կուզենայի դպրոցում փոփոխել երկար դասամիջոցի ժամը, որովհետև ինձ չի բավականացնում 25 րոպեն, որովհետև մինչև դասավանդողներն ավարտում են իրենց խոսակցությունը, արդեն 15 րոպե անցնում է, իսկ մինչև ես «Թագուհի» խանութ եմ հասնում, դասերը արդեն սկսում են:

Մնացականյան Գեորգի, 10-3

Monday, September 30, 2013

Introducing myself

Hi I am George, I study at Mkhitar Sebastatsi Educomplex. My hobby is playing computers games and I really love it. I like watching films online very much and some of them I suggest you too. I like to spend my time with my friends. I like sport especially football. I’m always very busy but when I’m free I like to talk to my friends with Skype. I don't like to watch TV, but I do it from time to time. I often go for a walk, to a cafe or to the cinema with my friends. I hope it will be interesting.

Wednesday, September 4, 2013

Հաղթանակ

Իմ կարծիքով հաղթանակը մարդու երջանկության մեջ գլխավոր դերն է խաղում, որովհետև մարդը երջանիկ է լինում միայն այն դեպքում, երբ իր ուզածին է հասնում, իսկ դա արդեն ինչ-որչափով հաղթանակ է: Իսկ պարտություն ասելով՝ պատկերացնում եմ մի մարդու, որը տխրում է ինչ-որ մի պարտության պատճառով: Բայց դե պետք չէ տխրել, ինչպես ասվում էֆիլմերում, միշտ էլ երկրորդ հնարավորություն կա:Իմ կարծիքով արժանապատվորեն պարտվել կարելի է միայն այն ժամանակ, երբ դու փորձես ուղղել քո սխալները: Երբ մարդհաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝«նորմալ» իրադրություն։

Տեքստի միտքը այն է, որ եթե դու ինչ-որ մի բանում պարտվում ես, պետք չէ գլխուդ կախ գցես ու ման գաս, այլ պետք է փորցես ուղղել քո սխալները, ինչը պատճառ է դարձել քոպարտությանը, իսկ եթե դու հաղթանակ ես տարել, ուրեմն պետք է ուրիշ մի բանի վրա նշան բռնես և փորձես նրան հասնել:

Thursday, April 25, 2013

Ներկայացումը մի աղքատ ընտանիքի մասին էր, որի անդամները երազանք էին պահում, որոնք գրում էին հինգ թերթիկների վրա և դնում մի մեծ տուփի մեջ:
Ներկայացումը տխուր էր, բայց մենք հետաքրքրությամբ էին նայում: Բայց այդ ներկայացման մեջ բավականին շատ իմաստ կար: Ես հասկացա, որ եթե անգամ դու շատ աղքատ ես ու որևէ բան չունես ուտելու, միևնույն է, դու իրավունք չունես հուսահատվելու, քանի դեռ ապրում ես:
Մնացականյան Գեորգի 9-2 դասարան միջին դպրոց:

Tuesday, April 9, 2013

Полет над водой - Русский вызов / Russian Fly board
Այս հիանալի սարքը ստեղծել է ֆռանսիացի Ֆռենկի Զապատան: FlayBoard-նոր եքստրիմալ սպորտաձև, այն հնարավորություն է տալիս մարդուն թռչել ջրի վրայով և ծանոթանալ նոր զգացմունքների հետ:

Monday, April 8, 2013


Չկա ավելի մեծ ցավ քան երեխայի կորուսը





Ուրբաթ օրը՝ ամսի 13 ին, իր հոլլիվուդյան տանը մահացած էր գտնվել Սիլվեստր Ստալոնեի մեծ որդին՝ 36 ամյա Սեյդժ Ստալոնեն:
 Նախնական վարկածով  նա մահացել է թմրանյութերի մած չափաբաժին ընդունելուց: Որդու մահվան լուրը Սիլվեստր Ստալոների է հասել, երբ նա եղել է Սան-Դիեգոյում, որտեղ նա մասնակցում էր «Comic Con» փառատոնին: Նրա ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ. 
     - Սիլվեստր Ստալոնեն ցնցված է իր տղայի կորստով: Մտքերով նա գտնվում է Սեյդժի մոր՝ Սաշաի հետ: Սեյդժը շատ տաղանդավոր, հրաշալի  երիտասարդ էր: Նրա կորուստը անդառնալի կլինի: 

Սեյդժը պրոդյուսեր և դերասան էր, առաջին անգամ նա հայտնվել էր էկրաններին իր հոր հետ «Рокки» ֆիլմում, որտե մարմնավորում էր գլխավոր հերոսի որդուն: 

Ստալոներ որդու մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Դերասանի իրավաբանը հավաստում է , որ Սեյդժի մարմինը գտել է տան աշխատողն ու կանչել է ոստիկաններին: Սակայն ոստիկանությունում հայտնում են, որ նրանք դեպքի վայր են եկել Սեյդժի ընկերների կանչով, ովքեր անհանգստացել էին նրա համար, քանի որ ամբողջ օրը չեն կարողացել նրա հետ կապվել: Արևմտյան լուրերն ավելի են խոսում այն մասին, որ դա թմրանյութերից է, , սակայն չեն բացառվում նաև սրտի կաթվածը:


Օգտվել եմ հետևյալ կայքից-http://paparazziarm.blogspot.com/2012/07/13-36-comic-con.html