Tuesday, April 21, 2015

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


ՀՀ-ն ունի հանքատեսակների պաշարներ՝մետաղային և ոչմետաղային: Մետաղային-մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝պղինձ (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդեն(Քաջարան, Ագարակ),ոսկին(Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապար, ցինկ, ալյումինի հումք(Փամբակի և Մեղրուլեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը(Սվարանց, Հրազդան, Աբովյան): Ոչմետաղային-տուֆ(Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտ, անդեզիտ, կրաքար,մարմար, պեզա, օբսիդիան, պեռլիտ, գրանիտ(Սյունիքի և Լոռու մարզեր) և զանազանկավեր: Հանրապետության սննդի զարգացմանը նպաստում է նաև կերակրի աղը և հանքայինաղբյուրները (Ջերմուկ, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառ և Զուառ):

Նշեք օրինակներ:Բնության տարրերն ուերևույթները ամբողջությամբ չեն օգտագործվում
մարդու կողմից: Մշակման և վերամշակմանարդյունքնում գոյանում են մնացուկներ, թափոններ, որոնք աղտոտում են շրջակամ միջավայրը,խախտելով բնական հավասարակշռությունը, որը մարդկանց առողջության համար դառնում էվտանգավոր: Տեղի է ունենում նյութի շրջապտույտի խախտում, որի հետևանքով երկնահամակարգըկորցնում է ինքնավերականգնման և ինքնամաքրման հատկությունը: Բնօգտագործումը մարդումիջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եվ եթե այդ միջապտությունը ծավալուն չէ, ապաշրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ուինքնամաքրմանը, արդյունքում՝ որակը չի փոխվում:

ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն,ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի,աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ էնաև բնական հանքային ջրերով: Կան հարյուրավոր ջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր,աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմում Սևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծքաղցրահամ լիճը:

Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակամիջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքովգյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ:

Գեոէկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխություններիտեսքով, որը վնասում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները: Առաջին հիմնախնդիր է հանդիսանումմետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, որը արտանետված թափոնները, որպես երկրոդայինկամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվում են, քանի որ, պոչամբարների մեջ կան բազումօգտակար հանծոներ: Հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % էկորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Երկրորդ հիմնախնդիրն այն է, որ շինանյութայինռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական առավել արժեքավորհողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:

Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այնհամարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»:
Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք անտառների, գետերի, լճերի, ջրամբարների մաքրությանը:
Առաջնային հուզող խնդիրներից է աղբի թափոնի զանազանումը, որով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա,ինչպես նաև այլ օգտագործվող ապրանքներ, ինչպես զարգացած երկրներում:

No comments:

Post a Comment