Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի ևէլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումըՀայաստանում: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել: Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ ՆորԻրան-Հայաստանի գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել էլեկտրակայան Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկաի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկաի սկզբունքների հիման վրա, էներգետիկահի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդնումների ներգրավում։
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Տանը էներգիան խնայելու համար պետք է յուրաքանչյուր էլեկտրական իր քիչ օգտագործել կամ էլ հեռախոսները, համակարգիճները և նման իրեր լիցքավորվելուց հետո անմիջապես անջատել լարերը, որպիսզի շատ էներգիա չօգտագործվի: Էներգիան սպառվում է նաև այն ժամանակ, երբ մենք լիցքավորիչը թողնում ենք կցոդրիճի վրա:
No comments:
Post a Comment