Tuesday, October 28, 2014

ՎԱՍԻԼ ԲԻԿՈՎ: Կարծիք

21-րդ դարի սարսափների մասին

Աշխարհում, ցավոք, ավելի շատ չարիք կա, քան բարին: Մենք գիտենք` ինչ է բարին, ինչ-որ պատկերացումներ, կանոններ ու բանաձևեր ունենք: Չարն անվերջ է ու չսահմանագծված, հակված է ձևափոխությունների ու վերամարմնավորումների: Ահա և մշտական սարսափի պատճառը: Կարծում եմ` այս հազարամյակում չարը հազիվ թե շատ տարբերվի այն ամենից, ինչ եղել է 20-րդ դարում: Թե չարից, թե չարի նկատմամբ մեր սարսափից հիանալի օգտվում են տարբեր տեսակի ու մակարդակի արկածախնդիրները` պայծառատեսները, գուշակները, որ ընդհանուր ոչինչ չունեն ոչ գիտության, ոչ իրականության հետ: Փոխարենը հիանալի գիտեն շուկան և պահանջարկները, ահա և ծաղկում են:


Իմ կարծիքով մարդիկ չարիք են համարում այն ամենը ինչը որ իրենց սրտով չէ կամ անհասկանալի է: Օրինակ ԱՄՆ` երկար տարիներ հարձակումներ է կատարում Իռակի վրա, ռումբեր նետում անմեղ մարդկանց վրա տանելով հազարավոր երեխաների, մայրերի և հայրերի կյանքերը: Եվ երբ ԱՄՆ-ում հայտնվում են տեռորիստներ պետությունը նրանց ոչնչացնում է և համարվում հերոս: ՈՒզում եմ ասել, որ այս աշխարհում ավելի շատ է չարը քան բարին և բարին երևում է միայն չարիքից հետո:

No comments:

Post a Comment