Friday, October 3, 2014

Մարդու իրավունքներն իսլամում

Տվյալ նյութում ներկայացված է մարդու իրավունքները իսլամի մեջ և անձնական կարծիք նյութի շուրջ:

Այսօր իսլամ ասելով` առաջին հերթին հասկանում ենք «իսլամական ֆունդամենտալիզմը», որն էլ ստեղծում է հիմնական պատկերացումը համաշխարհային այդ կրոնի նկատմամբ:
Իսլամը կարգադրում է իր հետեւորդներին հարգանքով վերաբերվել մյուսների իրավունքներին: Ծնողներ, ամուսիններ, երեխաներ, հարեւաններ՝ այս մարդկանց բոլոր խմբերը ունեն իրավունքներ՝ ըստ այս աշխարհում ունեցած իրենց դերի:

Մարդու իրավունքների եւ արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքը թույլատրում է համախմբել բոլոր մուսուլմանական համայնքները, ամրացնել կապերը նրանց տարբեր անդամների միջեւ, եւ խոչընդոտել նրանց միջեւ հակասություններին:

Իսլամի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ մարդն իրավունք չունի տնօրինելու իրեն նմանին` այլ մարդուն: «Մարդը, լինելով Ալլահի կողմից ստեղծված, իրավունք ունի ամեն ինչի նկատմամբ» (բացի, ինչպես արդեն նշվեց, այլ մարդու): Դա բացատրվում է նաև նրանով, որ անգամ կենդանական աշխարհում նմանը նմանին չի վերացնում:
Նույնիսկ պետությունն իրավունք չունի տնօրինելու որևէ մարդու ճակատագիր: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե մարդն իր վարքագծով անցել է որոշակի սահմաններ:
Համաձայն իսլամի` մարդը պետք է ճիշտ գործողություններ անի և ձեռնպահ մնա ոչ ճիշտ քայլերից` առաջնորդվելով իսլամի հիմնարար սկզբունքներով: Մարդու իրավունքների իսլամական հայեցակարգն ի ցույց է դնում, որ ճիշտ չէ աշխարհի կենտրոնում դնել անհատին ու փառաբանել նրան:
Ալլահն ասում է.

«Երկրպագեք Ալլահին, եւ Նրան գործընկեր մի տվեք (երկրպագությունում): Բարություն արեք ծնողներին, բարեկամներին, որբերին, աղքատներին, ձեր բարեկամ-հարևաններին եւ հարեւաններին, որոնք ձեր բարեկամները չեն, ձեր կողքի ընկերներին (ամուսիններին ու ճամփորդության հետևորդներին), ճանապարհորդներին և բոլոր ձեր աջ ձեռքի տակ եղածներին (ստրուկներին): Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին եւ պարծենկոտներին» (Ղուրան 4:36)

Կարծիք
Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին: Համաձայն իսլամի` Աստված մարդուն ստեղծել է որպես Երկրի վրա իր տեղապահ, որպեսզի նա ծառայի Աստծուն, կատարի նրա կամքը: Իր երկրային կյանքից հետո մարդը կվերադառնա Աստծուն և կկանգնի նրա դատաստանի առաջ: Ես համամիտ եմ իսլամի, որոշ սկզբունքների հետ օրինակ` որ մարդն իրավունք չունի տնօրինելու իրեն նմանին` այլ մարդուն: Այս սկզբունքը ճիշտ եմ համարում, քանի-որ մարդը իրավունք չունի տիրելու իր նմանի կյանքին, նույնիսկ կենդանական աշխարհում օրինակի համար գիշատիչ կենդանիները իրենց նմաններին չեն սպանում:

Օգտվել եմ-http://thekeytoislam.com/hy/human-rights-in-islam.aspx

No comments:

Post a Comment