<<Ով
մարդ, արյունի ծնունդ, և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի:
Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին,
և ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:>>
Ըստ Իսահակյանի
երջանկության իմաստը անհնար է հասկանալ և այն հասկանալը իմաստ չունի: Իմ կարծիքով երջանիկ
լինելու համար տարբեր առիթներ և պատճառներ կարող են լինել և յուրաքանչյուր մարդ ունի
իր երջանկության պատկերացումը: Ամեն մի մարդու ունի իր կյանքը և իր պատմությունը, իր
սեփական հիշողությունները, որոնք ուրիշ մեկի հետ էլ չի կարող կատարվել, բայց ես համոզված
եմ, որ բոլորին ծանոթ են իրենց մոր կողմից ստացած հպարտությունը և սերը: Ասում են,
երբ որ քո հարազատներ կամ մոտիկները երջանիկ են լինում, դու կիսում ես նրանց հետ այդ
զգացմունքը, այս փաստը ապացուցում է մայրական հպարդություն, երբ ծնողը հպարտանում է
իր երեխայով նա երջանիկ է, և դու այդ իմանալով նույնպես երջանկություն ես տանում: Տարբեր
փիլիսոփաներ փորձել են գտնել երջանկության իմաստը, բայց նրանց մոտ չի ստացվել: Կարող
եմ ասել, որ ես երջանիկ մարդ, քանի-որ ունեմ ընկերներ, ընտանիք մարդիկ որոնց միշտ կսիրեմ
ու կհարգեմ և նրանցից կստանամ նույնը: Իմ կարծիքով երջանկության իմաստը հասկանալ պետք
չէ, քանի-որ դա անհնար է հասկանալ, երբ մարդ երջանիկ է նա այդ կհասկանա ինքնուրույն,
իսկ եթե նա չի գտել իր երջանկությունը պետք շարունակի փնտրել, քանի-որ իմ կարծիքով
ամեն մի մարդ կարող է երջանիկ լինել:
No comments:
Post a Comment