Tuesday, September 16, 2014

Ինչու են մարդիկ խախտում օրենքները

Մարդիկ խախտում են օրենքները տարբեր պատճառներով: Մարդը կարող է խախտել օրենքը`գողանալով ինչ-որ մեկի ունեցվածքը, որպիսզի կարողանա գոյատեվել այ դժվար կյանքում: Օրենքով գողության համար պատիժ է հասնում, բայց իմ կարծիքով այդպիսի դեպքում արդար չի լինի պատժել այդ մարդուն, քանի-որ նա առանց դրա էլ վատ իրավիճակի մեջ է գտնվում: Իմ կարծիքով պետք է մտնել նրա դրվածքի մեջ և օգնել`տալ նրան տուն, աշխատանք և որոշ ֆինանսական միջոցներ, որպիսզի նա կարողանա ապրել նորմալ կյանքով: Սա վերաբերվում է այն մարդկանց ովքեր այլ ելք չունեն բացի գողություն կատարելուց: Այսպիսի իրավիճակը կոչվում է ստիպված խախտում: Մարդիկ կարող են իրենց կամքին հակառակ օրենք խախտել: Օրինակի համար մարդասպանությունը: Որոշ երկրներում մարդասպանություն գործելու համար մարդկանց մահապատժի են ենթարկում: Մի կողմից համաձայն եմ դրա հետ, իսկ մյուս կողմից ոչ: Համաձայն եմ, որովհետև մարդը իրավունք չունի ուրիշ մեկի կյանքը կտրելու, կան այնպիսի մարդիկ, ովքեր երեխաներ են սպանում միայն զվարճանքի համար, այդպիսի մարդկան քիչ է մահապատժի ենթարկել: Բայց մյուս կողմից կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ քեզ ցանկանում են սպանել և որպիսզի դու կարողանաս ապրել, պետք է սպանես քեզ սպառնացողին, եթե դու այդպիսի հնարավորություն ունես: Լինում է որ այդպիսի դեպքերում մարդիկ կարողանում են ողջ մնալ, բայց չեն կարող ապացուցել, որ նրանք միայն պաշտպանվել են և դրա համար ճիշտ չի լինի մարդկանց մահապատժի ենթարկել:

Օրենքները ստեղծվել են նրա համար, որ մարդկիկ հասկանան, որ բոլորը և յուրաքանչյուրը հավասար են և կապ չունի ինչ պաշտոն ես կրում:

No comments:

Post a Comment