
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք
օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և
սպառման առարկա:
Բնական
ռեսուրս հասկացությունը
պատմական կատեգորիա
է: Դա նշանակում
է, որ ներկայումս
օգտագործման ենթակա
բնության տարրերն
ու երևույթները
միշտ չէ,
որ ռեսուրս
են եղել: Դրանք
այդպիսիք դարձել
են մարդկային
հասարակության պատմական
զարգացման շնորհիվ:
Սկզբնական շրջանում
մարդու համար
ռեսուրս են
ծառայել բնության
պատրաստի բարիքները`
հատապտուղները, որսի
կենդանիները, ավելի
ուշ` մետաղային
հանքատեսակները, քարածուխը,
նավթը, գետերի
անկման էներգիան:
Այդ երևույթը
հատկապես ինտենսիվ
է զարգացել
վերջին հարյուրամյակների
ընթացքում: Երկաթի
դարում մարդը
կարողանում էր
բնությունից կորզել
և օգտագործել
ընդամենը մի
քանի քիմիական
տարր, 18-րդ
դարում ` 30, 19-րդ
դարում` 50, իսկ
ներկայումս արդեն
ավելի քան
90:
Բնական ռեսուրսները ըստ ծագման դասակարգվում են:
1. Ջրային
2. Հողային
3. Կենսաբանական
4. Կլիմայական
5. Հանքային
1. Ջրային
2. Հողային
3. Կենսաբանական
4. Կլիմայական
5. Հանքային
No comments:
Post a Comment