Tuesday, November 5, 2013

Ինչ Է Կյանքը

Թե ինչ է կյանքը փորձել են պատասխանել տարբեր մարդիկ, թե հոգեբաններ, փիլիսոփաներ և հասարակ մարդիկ: Իհարկե ամեն մարդ ունի իր կարծիքը այս հարցի շուրջ և ես կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը <<Ինչ է կյանքը>> հարցի շուրջ:

Կյանքը խաղ է, որից մենք չենք կարող հրաժարվել, քանի որ ապրում ենք, իսկ դա նշանակում է, որ մենք խաղի մեջ ենք: Մեզ մնում է միայն պայքարել մի նպատակի համար, որը դրված է հենց մեր առաջին շունչ քաշելու պահից` հաղթել այդ խաղը: Կյանքը գիրք է, որը մենք ենք գրում և այն հնարավոր կլինի կարդալ, երբ մենք այն վերջացնենք, իսկ կկարդեն այդ գիրքը մեր հաջորդ սերունդները ինչպես մենք ենք արել մեր նախնիների պատմվածքների հետ:


Կյանքը հրաշք է իր թերություններով հանդերձ: Կան մարդիկ ում կյանքը չի հաջողվել և նրանք էլ չեն կամենում ապրել այդպիսի կյանքով և ինքնասպան են լինում: Ես կարծում եմ, որ միշտ կա մի ուրիշ այսպես ասված դուռ որով կարող ես սկսել նոր կյանք, մնում է միայն գտնել այդ դուռը:

No comments:

Post a Comment