Թումանյանը իր <<Մեծ ցավը>> հոդվածում անդրադառնում
է հայերի առաջին և ամենակարևոր խնդրին, որ մենք հայերս ցավ ենք ապրում, որ օտար ժողովուրդները
չգիտեն մեր պատմության-մշակույթի մասին: Եվ մեր մյուս, բայց նույնպես կարևոր խնդիրն
այն է, որ մենք այդ ամենը չենք գիտակցում: Օտարների հետ խոսելիս մենք պարծանում ենք
մեր մշակույթով: Պարծանում ենք մեր մեծ գրողներով և ուրիշ հայտնիներով: Մենք այդ ամենը
անում ենք չհասկանալով, թե ինչու են նրանք համարվում մեծ: Իմ կարծիքով մենք համարում
ենք նրանց մեծ, որովհետև մեծ մանկուց դա պնդում էին և հիմա մենք ենք տարածում այդ միտքը:
Այդ մասին խոսում է նաև Թումանյանը այս հոդվածում ասելով, որ մարդ չունի սեփական կարծիք,
նա իր կարծիքը ձևավորում է ինչ-որ մեկի խոսքերի հետ: Թվում է, որ անցել են բազում տարիներ,
սակայն դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ Թումանյանի <<Մեծ ցավը>>
հոդվածը արդիական է:
No comments:
Post a Comment