Sunday, December 21, 2014

Հ.Թումանյանի` Քառյակներ: Վերլուծություն

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Այս երկու քառյակներում Թումանանը խոսում է իր դժվար կյանքի մասին, որտեղ նա տեսել է դավաճանություն, չարություն, բայց բոլորին լավություն է արել սիրել, հարգել ու ներել է, և ամենքին օգնել է: Թումանյանը այդ ամենը ասում է շատ մեծ հպարտությամբ քանի որ դիմացինին օգնելով օգնում ես նաև քեզ: Ես այս բանաստեղծությունը կարդալիս պատկերացնում եմ մոմ և կարծում եմ, որ Թումանյանը իրեն համեմատում է մոմի հետ, որովհետև նա շարունակել է լուսավորել այդ մթության մեջ, թև նրան չեն հասկացել:

No comments:

Post a Comment