Monday, June 16, 2014

Փողի ֆունկցիաները

Փողի էությունը ավելի վառ ձևով դրսևորվում է նրա կատարած ֆունկցիաների միջոցով:
Փողը կատարում է հետևյալ ֆունկցիաները՝
1. արժեքի չափման ֆունկցիա
2. շրջանառության միջոցի ֆունկցիա
3. կուտակման և գանձագոյացման ֆունկցիա
4. վճարման միջոցի ֆունկցիա
5. համաշխարհային փողի ֆունկցիա:


Փողի արժեքի չափման ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ դրա միջոցով հնարավոր է դառնում չափել մյուսապրանքների արժեքները: Փողի այս գործառույթը կարևորագույն դեր է խաղում ամբողջ հասարակականտնտեսության կազմակերպման և գուծունեության մեջ, քանի որ միասնական չափի շնորհիվ հնարավորություն էստեղծվում չափակցելու և քանակապես համեմատելու տարբեր ապրանքների և ծառայությունների հարաբերականարժեքները, ճիշտ այնպես, ինչպես հեռավորությունը չափում ենք կիլոմետրերով կամ զանգվածը՝ կիլոգրամներով:

Փողի շրջանառության միջոցի ֆունկցիան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ապրանքափոխանակությունըանմիջական ձևից անցնում է միջնորդավորված ձևին: Ընդ որում, եթե արժեքի չափման ֆունկցիայի դեպքում փողիառկայությունը պարտադիր չէր, ապա այս ֆունկցիան առանց փողի հնարավոր չէ իրականացնել: Այս ֆունկցիանկատարվում է իրական փողերի միջոցով, որոնք պարտադիր չէ, որ լինեն լիարժեք փողեր: Փողի այս ֆունկցիան ապրանքարտադրողի համար հանարավորություն է ստեղծում հաղթահարել անհատական, ժամանակի և տարածքայինսահմանափակումները, որոնք բնորոշ են պարզ ապրանքափոխանակությանը:

No comments:

Post a Comment