Ներածություն
Տվյալ նյութում ներկայացված Տրդատ III մեծ-ի, Խոսրով կոտակ-ի, Տիրանի, Արշակ II-ի և Պապ թագավորի գործողությունները:
Տրդատ III մեծ-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը եւ բանակը: Նա Օտա Ամատունուն նշանակում է հազարապետ, իսկ Արտավազդ Մանդակունուն, սպարապետ: Տրդատ III-ը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով, գյուղական եկեղեցիների քահանաների բոլոր ագարակ տեղերում տալով չորսական, իսկ ավաններում յոթական ծխի հողաբաժին:
Խոսրով կոտակ-ի օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսություն ու քաղաքաշինությեւնը վերելք են ապրում: Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի է բազմաթիվ ան հա օրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին եւ փախչում է կայսրութան սահմանները: Խոսրով Կոտակը Վաչե Մամիկոնյանի որդուն, Արտավազդին , հանձնում է սպարապետության պաշտոնը: Բայց քանի որ նա դեռ պատանի էր, մինչ նրա չափահաս դառնալը հայոց զորավարության գործը հանձնում են, Շիրակի իշխան Արշավիր Կամսարականին եւ Անդովկ Սյունուն:
Տիրան-ին Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին, Տրդատը, եւ թոռները, Գնելը ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել, խուսափելով հռոմեա - պարսկական հակամարտության մեջ ներքաշվելուց: Տիրանի հարաբերությունները բարդ էին նախարարների հետ: Հռոմեական կասրության հետ շարունակվող հակամարտության ընթացքում պարսից արքան ձգտում էր ասպարեղից հեռացնել Հռոմին աջակցող Տիրանին: Այդ ժամանակ Հայաստան եկած, Ատրպատական մարզպան Վարազը, օգտվելով ստեղծված իրավիճակից, դավադրաբար ձերբակալեց Տիրանին, ածուխով աճքերը դաղեց եւ տարավ Շապուհի մոտ: Սակայն վերջինս լինելով կույր հեռացավ պետական գործերից: Եվ գահ բարձացավ Տիրանի մյուս որդին, Արշակ II-ը:
Արշակ II-359 թ. պատերազմ է սկսվում Հռոմի և Պարսկաստանի միջեւ: Այս պատերազմի ընթացքում կարեւոր էր Հայաստանի դիրքորոշումը: Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին: Արշակը հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաք եւ հաղթում է հռոմեացիներին: Արշակը կտրականապես մերժում է ամուսնանալը Շպուհի դստեր հետ առաջարկը: Անդովկ Սյունուն հայտնի է դառնում, որ Շապուհը ուզում է սպանել Արշակին: Արշակը դա իմանալով անմիջապես գալիս է հայրենիք: Հայ - պարսկական կարճատեւ դաշինքը խախտվում է: Ռազմական գործողությունները անձամբ գլխավորելու նպատակով Արեւելք եկած Կոստանդիա II-ի հրավերով Արշակ II-ը մեկնում է Մաժակ քաղաքը, որտեղ նրանք ամրպնդում են հայ հռոմեական դաշինքը Արշակի եւ օլիմպիայի, կայսեր մահացած եղբոր նշանածի ամունությամբ:
Պապ Թագավոր-ը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած մի զորաջոկատով վերադառնում է Հայաստան եւ հաստատվում գահին: Վասակ Մամիկոնյանի որդին, Մուշեղը դառնում է հայոց սպարապետ եւ սկսում Հայոց աշխարհի ազատագրումը: Մուշեղը քանդում է պարսիկների ու հայրենիքը ուրացողների կառուցած մազդեզական ատրուշանները: Պարսից արքունիքից պատիվ վայելող անձինք ձեռբակալվում ու պատժվում էին: Արշակ արքայի եւ Վասակ սպարապետի վրեժն այսպես էր լուծում Մուշեղը: Պապ թագավորը վերաշինում էր ավերված բնակավայրերը, նորոգում եկեղեցիները, կարգի բերում պետության գործերը եւ տեր է կանգնում Արշակունյաց գանձերին: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով գնում է Հայաստանի հարավային սահմանը, այնտեղ էր Շապուհն իր զորքով, որի գնդի հրամանատարներից էր հայրենադավ Մերուժանը: 370 թ. Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է: Պարսից ավագներից ձեռբակալվում են ու Մուշեղի հրամանով մահապատժի են ենթարկվում: Պարսից արքայի գանձարանն ու կանանոցն ընկնում է հայերի ձեռքը: Մուշեղի հրամանով կանանոցը վերադարցնում են Շապուհին: Շապուհը ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել տալիս Մուշեղի պատկերը `Ճերմակ ձին հեծած: Իր զորքին ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը եւ ասում. «Ճերմակաձին գինի արբցէ»: Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջեւ ամբաստանում են Մուշեղին: Թագավորը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել կանանոցը `անհարկի մեծահոգաբար վարվելով իր մոր հանդեպ դաժանորեն գործած Շապուհի նկատմամբ: 371 թ. Պապաը տեղեկանալով, որ թշնամին մեծաքանակ զորքով կրկին ներխուժել է եւ հասել է Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքը հավաքել Այրարատ նահանգի Բագրեւանդ գավառի Ձիրավի դաշտում: Նրանց են միանում հռոմեական զորաջոկատները: Հայոց զորքի թիվը հասնում էր 90000 - ի: Պապը մարտավորության բոլոր կանոններով հայ - հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է վճռական ճակատամարտին:
Կարծիք
Իմ կարծիքով հենց Պապն է հայոց ամենահզոր թագավորը: Ես հպարտանում եմ նրանով, իր նվաճումներով, որոնց նա հասել է վաղ տարիքում: Կարծում եմ, որ նա ավելի մեծ փառքի կհասներ, եթե այդպիսի հնարավորություն ունենար:
Օգտվել եմ-
No comments:
Post a Comment