Վլադ III (հայտնի է նաև որպես Վլադ Դրակուլա, Կոմս Դրակուլա)
(1431–1476), Վալախիայի (այժմ՝ Ռումինիայում) իշխանն էր
1448-ին, 1456-1462 թթ. և 1476-ին։ Իշխանության օրոք պայքարել է Օսմանյան կայսրության հետ ագաընդլայնման դեմ։ Համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։
Բոլոր հետազոտողները համաձայնեն, որ Դրակուլ մականունը նա ժառանգել է իր հորից՝ Վլադ 2-րդից, ով եղել Սբ. Գևորգի միաբանության (Վիշապիմիաբանություն) ասպետ։ Միաբանության ասպետներն իրենց հագուստի վրա պետք է կրեին վիշապի նշան, սակայն Վլադ 3-րդի հայրը, ընդգծելով իր պատկանելությունը միաբանությանը, արեց ավելին․նա իր հատածոսկեդրամների վրա դրոշմեց վիշապի պատկեր։ Այդ դրամները լայն տարածում գտան Վալախիայում և մականվան պատճառ դարձան, որն այնուհետև ժառանգեց Վլադ 3-րդը։
Երիտասարդ տարիքում Վլադ 3-րդը հորից ժառանգեց Դրակուլ մականունն առանց որևէ փոփոխության։ Սակայն ավելի ուշ, նրա մականվան վերջում ավելացավ «ա» տառը, քանի որ այն ժամանակ նա արդեն հայտնի էր այդ մականվամբ։
Կա կարծիք, որ «Դրակուլա» ռումիներենից թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի» կամ «սատանայի որդի», սակայն ռումինացի պատմաբանները հերքում են այն կարծիքը, որ վերջին «ա» տառը «Դրակուլ» բառին կարող է տալ լրացուցիչ իմաստ։
Ցեպեշ մականունը Վլադ 3-րդը ստացել է իր մահից 30 տարի անց։ Այն թուրքերի կողմից նրան տրված Կազըկլը (թուրք. Kazıklı թուրք. kazık [կազըկ]` «ցից» բառից) մականվան թարգմանությունն էր։ Իր կյանքի ընթացքում Վլադ 3-րդին չեն անվանել «Ցիցհանող» ո՛չ Վալախիայում, ո՛չ Հունգարիայում, ո՛չ էլ այլ եվրոպական երկրներում։ Առաջին անգամ այս մականունը հանդիպումէ 1506 թ. Վալախական փաստաթղթերում։ Այս մականունը թուրքերը տվել են նրան մահից հետո, որպեսզի մարդիկ մտածեն, որ նա դաժան և անմարդկային առաջնորդ է, թեև թուրքերը շատ ավելի դաժան էին, քան Դրակուլան։ Ցեպեշ մականունը թարգմանվում է որպես «Ցիցհանող»։
Վլադ Դրակուլան իր զոհերի արյունը չէր ներծծում նրանց վզից, խմում էր այլ կերպ:
«Դրակուլա Վալախիացի անունով արյունարբու խելագարի պատմությունը» 15-րդ դարի Մայքլ Բեհայմի գրքումն կարագրված է, թե ինչպես էր Դրակուլան հյուրեր ընդունում իր պալատում, նրանց համար խնջույք կազմակերպում և հենց խնջույքի սեղանի մոտ նրանց ցցերին հանել տալիս: Այդ ընթացքում նահանգիստ ընթրում էր, երբ մարդիկ արյունաքամ էին լինում ցցերի վրա, և իր հացը թաթախում էր նրանց թարմ արյան մեջ:
Վլադ Դրակուլան իր կյանքի զգալի մասն անցկացրել է թուրքական բանտում: Ազատվելուց հետո իմացելէ, որ հորը` Վլադ 2-րդին, դավաճանել են նրա իսկ մարդիկ, և ողջ-ողջ թաղել են հունգարական զորքերը:
Դրակուլան գիտեր, որ պալատականներից շատերը խառնված են հոր դավաճանության գործին, սակայն կոնկրետ ովքեր` նա չգիտեր: Այդ իսկ պատճառով` Դրակուլան իր ամրոց խնջույքի է հրավիրում մոտ 500 պալատականի, և խնջույքի ավարտին նրա զինվորները բութ ցցերին են հանում բոլոր հյուրերին:
Պատմաբանները միակարծիք չեն, թե Դրակուլան որքան մարդ է սպանել: Տարբեր

«Փնտրելով Դրակուլային» գրքում նկարագրված է, թե ինչպես է թուրքական բանակը հասնում Տիրգովիշտե, և ականատես լինում սարսափելի մի տեսարանի` «ցցերին հանվածների անտառին». Բլուրի վրա, մատուռի շուրջը, ցցերին էր հանված 20,000 թուրք, որոնց գերեվարել էր Դրակուլան: Զոհերի մեջ կային և՛տղամարդիկ, և՛կանայք, և՛երեխաներ, և՛ծերեր:
1400 թվականինՎալախիան գտնվում էր թուրքական հարձակման մշտական վտանգի տակ: Իրերի նման դասավորությունը դուր չէր գալիս Դրակուլային, և նա զորքեր է ուղարկում` թուրքերի դեմ կռվելու: Սակայն թուրքերը սկսում են նեղելԴրակուլային, և նա ստիպված է լինում նահանջել: Այդ ժամանակՎլադ 3-րդը հրամայում է այրել իր գյուղերը` սպանելով իր հազարավոր երկրացիներին, որպեսզի թուրքերն այն տեղ չկարողանան հանգստանալ: Դրակուլան թունավորում է նաև սեփական ջրհորները, որպեսզի թուրքերը չկարողանան հագեցնել ծարավը:
1437 թ. Օգոստոսից մինչև 1439 թ. Օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծնվում է Դրակուլայի եղբայր Ռադուն։Գրեթե նույն ժամանակ մահանում է նրանց մայրը, որից հետո հայրն ամուսնանում է Կոլցուն աանունով մի կնոջ հետ։ Ծնվում է Դրակուլայի ևս մեկ եղբայր, ով հետագայում հայտնի է դառնում որպես Վլադ Վանական։
1442 թ. Գարնանը Դրակուլայի հայրը վիճում է Յանոշ Խունյադիի հետ, ով այդ ժամանակ հանդիսանում էր Հունգարիայի փաստացի առաջնորդը։ Վեճի արդյունքում Յանոշը որոշում է Վալախիայում իշխանության բարձրացնել Բասարաբ 2-րդին։ 1442 թ. Ամռանը Դրակուլայի հայրը մեկնում է Թուրքիա` սուլթան Մուրատ 2-րդից օգնություն խնդրելու, սակայն ստիպված է լինում մնալ այնտեղ 8 ամիս։ Այդ ընթացքում Հունգարիայում հաստատվում է Բասարաբ 2-րդը, իսկ Դրակուլան ընտանիքի հետ միասին ստիպված է լինում թաքնվել։ 1443 թ. Դրակուլայի հայրը վերադառնում է Թուրքիայից՝ թուրքական զորքերի հետ միասին և գահընկեց է անում Բասարաբ 2-րդին։ Յանոշ Խունյադին չի խոչընդոտում դրան, քանի որ թուրքերի դեմ արշավանքի էր պատրաստվում։
1475 թ. Վլադ 3-րդ Դրակուլան ազատ է արձակվում հունգարական բանտից և վերսկսում է մասնակցությունը թուրքերի դեմ արշավանքներին։ 1475 թ. Նոյեմբերին հունգարական բանակի կազմում (որպես «արքայական կապիտան»` Մատյաշ թագավորի հրամանատարներից մեկը) մեկնում է Սերբիա, որտեղ 1476 թ. հունվար-փետրվար ամիսներին մասնակցում է թուրքական Շաբաց ամրոցի պաշարմանը։ 1476 թ. Փետրվարին մասնակցում է Բոսնիայում թուրքերի դեմ պատերազմին, իսկ 1476 թ. Ամռանը մեկ այլ «արքայական կապիտան» Շտեֆան Բատորիի հետ միասին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծին օգնում է պաշտպանվել թուրքերից։
Դրակուլան սպանվել է թուրք նվաճողների դեմ պատերազմում: Որոշ տվյալների համաձայն` Դրակուլայի զինվորներից շատերը, տեսնելով, որ թուրքական բանակն ավելի մեծ ու հզոր է, անցել են թուրքերի կողմը: Դրակուլան մարտի ժամանակ գլխատվել է, հնարավոր է, հենց իր զինվորների կողմից: Վլադ 3-րդի գլուխն ուղարկվել է թուրք սուլթանին, ով այն ցցին է հանել և տեղադրել իր պալատի դիմաց:
Դրակուլայի կյանքից իրական դեպք
Վալախիա ժամանած մի օտար երկրացի առևտրականին կողոպտում են: Նա այդ մասին տեղեկացնում է Դրակուլային: Գողին հայտնաբերում և ցցին են հանում, իսկ առևտրականին վերադարձնում են դրամապանակը, որի մեջ մի դրամ ավել էր: Առևտրականը տեսնելով ավել դրամը մի անգամից տեղյակ է պահում այդ մասինՎլադին: Իսկ նա ծիծաղում է ասելով._<<Կեցես, եթե չասեիր գողի հետ ցիցի վրա կնստեիր:>>
Հղումներ`
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4_%D4%B4%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1http://citaty.info/man/vlad-iii-cepesh
http://life.panorama.am/hy/news/2014/04/29/dracula-facts/143410
No comments:
Post a Comment