Thursday, February 19, 2015

Տերյանական նախագիծ

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...

Կարծիք

Իմ կարծիքով Տերյանը իր <<Իմ գերեզմանին դուք չըմոտենաք>> բանաստեղծությունով ցանկացել է ասած լինի, որ մահը դա կյանքի շարունակությունն է և պետք չէ լաց լինել այն մարդկանց համար ովքեր արդեն մեր հետ չեն, քանի որ նրանք թողել են այս կյանքի չարությունները ու հոգսերը և գնացել են հավերժ հանգստի:

<<Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...>>

Այս տողերով Տերյանը փորձել է հեռու պահել սրտի ցավից այն մարդկանց, ովքեր գնալով նրա գերեզմանին ցավ կզգան հասկանալով այն կորուստը, որը որ տարել են: Ես նույնպես կարծում եմ, որ պետք չէ սգալ մահացածների համար, որովհետև նրանք չեն զգում այն ցավը ու անհանգստությունը ինչը որ գալիս է այս կյանքից, պետք է միայն ժպտալ այն վարկյանների համար, որոնք դուք անցկացրել եք նրանց հետ:

No comments:

Post a Comment