Wednesday, November 26, 2014

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը բաղկացաց է կենդանի օրգանիզմներից և դրանց գոյության ապրելավայրերից: Իմ կարծիքով էկոհամակարգերի բոլոր հատկանիշներն էլ կարևոր են, քանի որ եթե չլիներ կամ վնասվեր դրանցիծ ինչ-որ մեկը ազդեցություն կունենար ամբողջ էկոհամակարգի վրա:

Ինձ շրջապատող էկոհամակարգերի մի քանի օրինակ կարող եմ բերել: Դրանք են անտառները, գետերը, ջրամբարները և այլն:

Անտառը կարևոր դեր է խախում ինչպես մարդկության այլ նաև կենդանական աշխարհի մեջ: Անտառը հանդիսանում է, որպես սննդի աղբյուր: Անտառը նաև կարելի է համարել էներգիայի աղբյու, քանի որ նրա ծառերը կարելի է օգտագործել, որպես վառելանյութ:

Գետերը նույնպես ունեն կարևոր դեր մարդկության և կենդանական աշխարհի մեջ, քանի որ այն նպաստում է բուսականության աճի պահպանմանը:

Դեպքեր են եղել, երբ կենդանիները ներխուժել են մարդկային բնակելի վայրեր, գյուղեր և կերել տնային կենդանիներին: Իմ կարծիքով դրա պատճառը մարդն է: Որսորդության պատճառով անտառներում չեն մնում սննդի պաշարներ որոնք հարկավոր են կենդանիներին և այդ իսկ պատճառով կենդանիները հարձակվում են գյուղերի վրա սննդի կարիք զգալով:

Ազոտը հիմնականում գտնվում է մթնոլորտում կամ էլ հողի մեջ: Եթե չլինի ազոտը հողը կկորցնի իր որակը և կհանգեցնի անապատեցման: Այդ ժամանակ կխաղտվի ֆոսֆորի շրջապտույտը, որը նույնպես կազդի գյուղատնտեսության վրա:

Ֆոսֆորը պարունակում են կենդանի օրգանիզմները: Մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում ջրային կենդանիների օրգանիզմները և երբ նրանք մահանում են նրանց ոսկրերը մնում են ծովերի կամ օվկիանոսների հատակին և քանի որ ֆոսֆորը չի գոլորշիանում կարող ենք ասել, որ ծովերն ու օվկիանոսները իրենց մեջ պարունակում են ամենամեծ ֆոսֆորի պաշարներ: Եթե մարդու մոտ ֆոսֆորի պակաս առաջանա ապա մարդը կունենա առողջական լուրջ խնդիրներ:


Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, ածուխների և այլ ձևերով: Միլիոնավոր տարիների ընթացքում ածխածինը միացություններ առաջացնելով հայտնվել է երկրագնդի ընդերքում, որից էլ առաջացել է նավթը: Նավթը վառելիս մեծ քանակությամբ ածխածին է դուրս տալիս մթնոլորտ:

No comments:

Post a Comment